Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

17 դեկ 2022 16:55

Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում.Սփյուռքի հայեր, որոնց թուրք ոստիկանները կոպիտ ձևով ստիպել են լքել օդանավը

Ֆեյսբուքյան օգտատեր Գրիգոր Գրիգորյանը գրում է.


«Վարշավայից այս գիշեր Երևան ժամանող լեհական LO729 չվերթի օդանավը «վատ եղանակի և մառախուղի» պատճառով իջևանել է այսօրվա թուրքիայի տարածքում, Էրզրումում:


Օդանավի ուղևորների 70% կազմում են ՀՀ և Սփյուռքի հայեր, ով չէր ցանկանում լքել օդանավը, և ում օդանավի լեհ անձնակազմի պահանջով թուրք ոստիկանները կոպիտ ձևով ստիպել են լքել օդանավը, և առանց որևիցե բացատրության պահում են օդանավակայանում: Թուրքերը ոչինչ չեն ասում մեր հայրենակիցներին և հայերը չգիտեն թե ինչ է կատարվում:


Իմ հետ կապնված ուղևորներից մեկը տեղեկացրեց, որ շատ կասկածելի պահվածք է, և շատ նման է ինչ որ նախապես պայմանավորված գործողության:


Պաշտոնական ՀՀ կողմից դեռ ոչ մի մեկնաբանություն չի տրվել այս ամենին, և հնարավոր է, որ ոչ էլ տրվի: Չի բացառվում, որ այս միջադեպը կապված լինի մեր երկրի և Արցախի շուրջ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների հետ, ուստի խնդրում եմ իմ ֆեսյբուքյան ընկերներին մաքսիմալ տարածել այս գրառումը, իսկ լրագրողներին և ԶԼՄ-ներին արձագանքել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր