Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

17 դեկ 2022 16:15

Անհանգստացնող է Ստեփանակերտի հետ կապի բացակայությունը, երկարատև լինելու դեպքում կարող են առաջանալ կենսական խնդիրներ. Մեծ շենի համայնքապետ

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն հինգերորդ օրն է՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն համայնքի կապը նույնպես կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցիների մի մասը շարունակում է մնալ Մեծ շենում։


«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն ասել է, որ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։


«Բնականաբար, անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը, երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր բնակիչներին», - նշել է համայնաքապետը։


Դ. Դավթյանն իրազեկել է, որ ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Մեծ շենում։


«Որոշ մեր հայրենակիցների նաև մեր տանն ենք տեղավորել», - ասել է համայնքապետը՝ հավելելով, որ այս օրերին գյուղի դպրոցում շարունակվում է դասապրոցեսը՝ դասասենյակների ջեռուցումն իրականացնելով էլեկտրական տաքացուցիչներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր