Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը քննարկել են Իրանի դեմ շարունակվող ռшզմական шգրեսիայի հետևանքները          ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը       Մարտի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 դեկ 2022 10:18

Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Վիլնյուսի ու Օտտավայի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը զարմանք և ափսոսանք է հայտնել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ Լիտվայի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ։


Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության, ասել է, որ «անհրաժեշտ է հարգել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների խաղաղ և օրինական բողոքը»։


«Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա», - նշել է նա։


Անցած ուրբաթ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունը խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:


«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցրել է ծանր հումանիտար հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժին, այլև շեղում են Հարավային Կովկասում խաղաղության ողջ գործընթացը»,- հայտարարել էր պաշտոնական Վիլնյուսը:


Ադրբեջանական կողմը նաև հերքել է Կանադայի հայտարարությունը: Օտտավան կոչ էր արել Ադրբեջանին բացել միջանցքն ու ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար հետևանքներից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր