Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

19 դեկ 2022 14:44

Տեսանյութ․ Հաջիևն ադյալը քցելու էր ոտքերին, գնար, նստեր Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի դիմա՞ց, թե՞ գործողություն էր անելու՝ խնդիրը լուծեր

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև Արցախի ներկայացուցիչների՝ մասնավորապես՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նստացույցի մասին, ասել է․ «ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի՞նչ է պահանջում, գնա՛ քո կառավարությունից պահանջի, այսինքն՝ մի կառավարության ներկայացուցիչ էլ դու ես, պետնախարար ես եղել, հիմա էլ նախարարի խորհրդական ես, որը ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին համաձայնագիր ունի․․. Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության էդ կետը Ադրբեջանը խախտել է, հետո՞, բա դու էլ խախտեիր՝ Քելբաջարը չհանձնեիր Ադրբեջանին: Հիմա, որ դու ասենք այդ պայմանագրի կետերից մեկը խախտեիր, օրինակ՝ Իլհամ Ալիևի խորհրդական, օգնական Հաջիևը ադյալը քցելու էր ոտքերին, գնար, նստեր Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի դիմա՞ց, թե՞ գործողություն էր անելու՝ խնդիրը լուծեր։ Նիկոլ Փաշինյանից ոչ մեկդ ոչ մի պահանջ չունե՞ք, ԱԳ նախարարից, Ալեն Սիմոնյանից պահանջ չունե՞ք»,- նկատել է Ղազարյանը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր