Տեսանյութ. Բլոկադան շարունակվում է. Ճանապարհին դեռ մնացել են ադրբեջանցիներ, որոնք կարող են կանգնեցնել մեքենաները, երբ ուզենան

«Իրենք պետք է լրիվ դուրս գան եւ չխանգարեն մեքենաների շարժմանը: Դա միակ ընդունելի որոշումն է, որովհետեւ եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնեն ու որոշեն՝ ինչ մեքենա թողնեն, ինչ մեքենա չթողնեն, դա դառնում է անցակետ ստեղծելու հնարավորություն»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը խոսեց նաեւ Արցախի շրջաններում տեղի ունեցած հանդիպումների մասին. «Այդ հանդիպումները ցույց տվեցին ձեր պատրաստությունը, ձեր էներգիան, արդարության պահանջը: Շատ ուրախ եմ, որ մենք նույն ձեւ ենք մտածում, որ միասին ենք: Այո, վիճակը շատ անկայուն է, պարզ չի բոլորի համար: Մենք պետք է այս իրավիճակում ունենանք հստակ անվտանգության երաշխիքներ, եւ մենք դեռ շատ գործ ունենք անելու»,-ընդգծեց պետնախարարը: