Հունիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վերջին հարցումներով Փաշինյանը գնում է ու կարող է փորձել ժողովրդից գnղանալ ընտրությունները       Դատախազը «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել հանգուցյալ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ    

21 դեկ 2022 11:28

Ռուբեն Վարդանյանը զարմացած է Արցախի շրջափակման խնդրի շուրջ Հայաստանի անտարբերությունից

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը զարմացած է Արցախի շրջափակման խնդրի շուրջ Հայաստանի անտարբերությունից։ Այդ մասին նա հայտնել է  Rusarminfo-ին տված հարցազրույցում։


«Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են խնդրին, սակայն պետությունները, միջազգային կազմակերպությունները՝ ոչ։ Ինչո՞ւ խոսել այլ երկրների մասին խոսենք Հայաստանի մասին։


Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի։ Հայկական կազմակերպությունները հանդես չեն եկել հայտարարություններով, ես զարմացած եմ։


Իսկապես, ինձ համար անսպասելի է տեսնել այն մեծ անտարբերությունը կամ գուցե զգուշավորությունն Արցախի շրջափակման համատեքստում, որը շարունակվում է արդեն 9 օր»,-ասել է Ռ. Վարդանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր