Սպանախի պատճառով մարդիկ հալյուցինացիաներ են ունեցել
![](https://buy.am/media/image/d5/9a/0f/IMG_9511-Nur-mirg_600x600.jpg)
Այսօրվա դրությամբ 90 մարդ Նոր Հարավային Ուելսից տեղեկացրել է սպանախի օգտագործումից հետո առաջացած ախտանշանների մասին, առնվազն 33 մարդ դիմել է բժշկական օգնություն ստանալու համար։
Արտադրողըը սկսել է ստուգել այն մոլաբույսերը, որնոք կարող էին նման ախտանշաններ առաջ բերել՝ պատահականորեն հայտնվելով սպանախի խմբաքանակի մեջ։
Տուժածների ախտանշաններից էին դելիրիյը (գիտակցության խառնափնթորություն), հալյուցինացիաները, սրտի արագացած խփոցները եւ տեսողության մթագնումը, տեղեկացրել է The Guardian-ը։ Որոշ պացիենտներ դեռեւս այդ վիճակում էին ախտանշանների հայտնվելուց մեկ օր հետո։
Ինչպես տեղեկացրել է BBC-ն, Նոր Հարավայի Ուելսի առողջապահության վարչությունը նախազգուշացրել է, որ սպանախի այդ բրենդի բոլոր փաթեթները, որոնք ունեն մինչեւ դեկտեմբերի 16-ի պիտանիության ժամկետ, վտանգավոր են եւ պետք է դեն նետվեն։
«Ոչ ոք չի մահացել, մենք դրա համար շատ ուրախ ենք եւ հույս ունենք, որ այդպես էլ կմնա, բայց մարդիկ շատ հիվանդ են... ընդհուպ մինչեւ արտահայտված հալյուցինացիաները, երբ նրանք բաներ են տեսնում, որոնք չկան»,- ասել է բժիշկ Դարեն Ռոբերտսը նահանգի Թունավորումների տեղեկատվական կենտրոնից։
Riviera Farms-ի ներկայացուցիչն ասել է, որ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել, եւ խնդրել է խանութներին վաճառիքց հանել այդ սպանախը։