«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 դեկ 2022 15:07

Ճանապարհը կբացվի 2 դեպքում.մենք պետք է 2-րդ տարբերակով առաջ շարժվենք, այլապես...

Մեկ խոսքը կարող էր բավարար լինել Լաչինի միջանցքը բացելու համար, իսկ լռությունը բավարար է ճանապարհը փակ պահելու համար։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Ճանապարհը կբացվի երկու դեպքում` կա՛մ երբ ճանապարհը փակողների պահանջները կատարվեն, կա՛մ երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջները անհնար է իրականացնել։ Կարծում եմ, որ մենք պետք է երկրորդ տարբերակով առաջ շարժվենք, որովհետև առաջին տարբերակով շարժվելու տեղ չունենք»,– նշեց նա։

Լրագրողների հարցրին` հավանակա՞ն է արդյոք, որ ճանապարհը բացվի մինչև տարեվերջ»
«Ես կանխատեսում չեմ ուզում անել, ես քաղաքական կոչերն ու իրավիճակն եմ գնահատում, այդ տեսանկյունից հավանականություն կա, բայց կա նաև չբացվելու հավանականություն»,– պատասխանեց Եղոյանը։

Ըստ պատգամավորի` ճանապարհները փակվում ու բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ ուժերի քաղաքական հարաբերակցությամբ, և հայկական կողմը պետք է աշխատի հենց այդ ուղղությամբ։
«Շատ կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարևոր է, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ , որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին»,– հավելեց նա։
Ամբողջ աշխարհի տեղեկացված լինելը, ըստ Եղոյանի, արդեն գործիք է իրավիճակը լավացնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր