Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

21 դեկ 2022 16:16

Տեսանյութ. Թքած, որ էդ մարդիկ սոված են, թող մարդիկ ապրեն, թող տեղաշարժվեն. Գայա Արզումանյանը արտասվեց

Երեկ՝ Ազատության հրապարակում մեկնարկել է հայտնիների նախաձեռնած ակցիան՝ ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող արցախցիների:


Երգչուհի Գայա Արզումանանն իր խոսքն է հայտնել ստեղծված իրավիճակի մասին:


«Արցախը Հայաստանն է, Հայաստանը Արցախն է, ես մնում եմ նույն կարծիքին, չի կարող ուրիշ ձև լինի, պիտի միասնական լինենք և ի վերջո էս հարցի լուծումը տանք, չի կարա թշնամին կանգնի մեր հողում ու երգի ու որոշի մեր տեղը, հայ ենք, միասնական ենք ու ես հավատում եմ մեր ուժին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գայա Արզումանյանը:


Գայայի խոսքով`ամբողջ աշխարհում պիտի լսելի դառնա հայի ձայնը.


«Մեր ազգը պիտի միշտ ապրի, ես փոքր ժամանակից երազել եմ, որ նկուղից դուրս գամ, իմ երեխեն կյանքում նկուղում չլինի, ամբողջ կյանքս երազել եմ, որ էլ պատերազմ չտենանք: Ցավով եմ խոսում, չի կարա սենց բան լինի, թքած էդ սովի վրա, իրականում, թքած, որ մարդիկ սոված են, թող մարդիկ ապրեն, թող տեղաշարժվեն»-նշել է Գայան`չկարողանալով թաքցնել իր արցունքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր