Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 դեկ 2022 16:33

Հոգևոր հովիվը հավատացյալներից լուրջ գումարներ է գանձում «հրաշքների» համար. առաջարկել է 1160 դոլար, որ «տեսնի» Աստծուն դրախտում

Հարավաֆրիկացի հոգևոր հովիվը վերջերս համացանցում բուռն քննարկումների առիթ է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա հավատացյալներից լուրջ գումարներ է գանձում «հրաշքների» համար:


Օրինակ, ինչպես գրում է Oddity Central-ը, նա խոստացել է համապատասխան վճարի դիմաց այնպես այնել, որ հավատացյալը, առանց մահանալու, «տեսնի» Աստծուն դրախտում:


Դեկտեմբերի 25-ին հովիվ Մ.Ս. Բուդելին նախատեսում է անցկացնել իր Երկրպագության համաժողովը, հատուկ միջոցառում, որտեղ մարդիկ կարող են լսել նրա քարոզները և մասնակցել հատուկ աղոթքներին: Միակ խնդիրն այն է, որ այսպես կոչված «հատուկ աղոթքները» էժան չեն:


Հոգևոր հովիվը սոցցանցերում անգամ հրապարակել է  համապատասխան գովազդային պաստառ, ըստ որի՝ Բուդելին կարող է օգնել մարդկանց «տեսնել իրենց ապագան» իրենց իսկ սմարթֆոններում, չեղարկել բոլոր ֆինանսական պարտքերը և նույնիսկ օգնել «տեսնել» Աստծուն: Մարդիկ միայն պետք է ներկայանան նրա «Երկրպագության համաժողովին» և վճարեն հատուկ աղոթքի վճարները:


Օրինակ՝ «Աստծուն դրախտում տեսնելու համար» մարդիկ պետք է վճարեն 20 000 ռանդ (1160 դոլար), եթե ուզում են, որ իրենց ունեցած բոլոր  պարտքերը չեղարկվեն, պետք է տան 5000 ռանդ (290 դոլար), որպեսզի ամուսնանան հենց հաջորդ օրը, պետք է վճարեն 10 000 ռանդ (580 դոլար), իսկ ապագան սմարթֆոնում տեսնելու համար՝ 20 000 ռանդ (1160 դոլար): 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր