Վարունգի կեղևը ինչ քանակի վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում          Կենդանակերպի 5 նշանների ներկայացուցիչներ, որոնց հետ շփումն ամենաբարդն է       Սխտորի մեջ պարունակվող նյութը հզոր հակամանրէային ազդեցություն ունի և օգնում է կանխարգելել քաղցկեղը    

24 դեկ 2022 16:54

Մակրոնի հետ զրույցում Ալիևը քիչ էր ՝ՀՀ տարածքով միջանցքը, այնուհետև ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացրել

Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի հիմնական թեման, ինչպես որ ակնկալվում էր, Հարավային Կովկասում և, մասնավորապես, Արցախում ստեղծված ծանր իրադրությունն է։

Ի տարբերություն հեռախոսազրույցի առնչությամբ ֆրանսիական պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանցիներն իրեն հաղորդագրությունում ևս մեկ նախադասություն են մտցրել կապված Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի 8 գյուղերի (Տիգրանաշեն և այլն) նկատմամբ ներկայացրած տարածքային պահանջների մասին։

«Բնապահպանական պահանջներն» աստիճանաբար ընդլայնվեցին՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, Հայաստանի տարածքով միջանցք, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ։

Ի դեպ, ադրբեջանական պահանջների հանրայնացումը բավականին տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանի հնարավոր ջանքերի և Հայաստանի նկատմամբ հավանական ագրեսիայի ուղղությունների մասին։
Գրել է՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր