ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

26 դեկ 2022 14:03

«Նուբարաշեն» մուտք գործող բժշկին խուզարկել են. նրա մոտից գտել են wi-fi սարք, թմրանյութերով 11 փաթեթ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների օպերատիվ բաժինների ծառայողների հետ համատեղ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:40-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանման բժիշկ Մ. Ն.-ին:


Բժիշկ Մ.Ն.-ի մոտից հայտնաբերվել է արգելված իր հանդիսացող wi-fi սարք, որի զննությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 22 գրամ և 12,4 գրամ քաշերով զանգվածներ, ինչպես նաև ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 65 գրամ զանգվածներ: Նշված թմթրամիջոցները բժիշկը ներկրել է քրեակատարողական հիմնարկ դատապարտյալին իրացնելու նպատակով:


Մ.Ն.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:


Հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի, 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, իսկ դեկտեմբերի 25-ին միջնորդություն է ներկայացվել դատարան բժիշկ Մ.Ն.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր