Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ          Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել       «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած    

26 դեկ 2022 14:41

Ադրբեջանում գազի դեֆիցիտ է նկատվում և ահա Ռուսաստանը մեծացնում է Ադրբեջան մատակարարվող գազի ծավալները

Ռուսաստանը մեծացնելու է Ադրբեջան մատակարարվող գազի ծավալները։ Այս մասին պաշտոնական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։


«Ադրբեջանի հետ մեր մատակարարումներն ավելացնելու պայմանավորվածություն կա։ Այն ձեռք է բերվել, քանի որ այդ երկրում դեռ գազի դեֆիցիտ է նկատվում։ Հետագայում, երբ նրանք մեծացնեն գազի արդյունահանման ծավալները, մենք կարող ենք քննարկել նաև սվոփային մատակարարումների հնարավորությունը», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։


«Գազպրոմ» ընկերությունը նոր պայմանագրի հիման վրա սկսել էր գազ մատակարարել Ադրբեջան նոյեմբերի 15-ից։ Այդ փաստաթղթի համաձայն՝ մինչև 2023 թվականի մարտ ամիսը Ռուսաստանն Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի։


«Ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները սեզոնային բնույթ ունեն, առաջին անգամ դրանք կնքվել են 2021 թվականին։ Դրանց հիման վրա ամռան ամիսներին Ադրբեջանն է գազ մատակարարում Ռուսաստանին, իսկ ձմռանը՝ Ռուսաստանը՝ Ադրբեջանին», - հիշեցնում է ТАСС-ը։


Գործակալությանը տված հարցազրույցում Ալեքսանդր Նովակը նաև չի բացառել, որ առաջիկայում Ռուսաստանը կարող է մեծացնել գազի արտահանումը Թուրքիայի տարածքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր