Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

26 դեկ 2022 15:17

Ու ինձ հետո որևէ պաշտոնյա Արցախից չասի, որ Հայաստանը հնարավորը արել ա, ես հո լավ գիտեմ, ոնց կարելի էր անել…

Այս երկու շաբաթվա շրջափակումը հիանալի առիթ կարող էր լինել աշխարհին ցույց տալու, թե ինչու Արցախը չի կարող լինել թշնամի պետության կազմում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովա․


«Էքզիստենցիալ, գոյաբանական խնդիրը աշխարհին ներկայացնելու համար Հայաստանի իշխանությանը պետք էր՝

1. Չխուսափել միջազգային մակարդակում հանդիպումներից ու բարձրաձայնել ինքնորոշման իրավունքի հարցը, «անջատում հանուն փրկության» սկզբունքը, թշնամու հայատյաց պետական քաղաքականությունը։


2. Կազմակերպել միջազգային մեդիաների մասնակցությամբ ասուլիսներ պետության առաջին դեմքերի մակարդակով, բարձրաձայնել 120 հազար մարդու ազատ տեղաշարժի, կյանքի ու անվտանգության իրավունքների մասին։


3. Հաստատել կապ ու ստեղծել պանթյուրքական վտանգը հասկացող պետությունների ընդհանուր օրակարգ։


4. Տալ հայկական լոբբիին պատրաստ թեզեր և ուղեցույց, համայնքների ներուժը կենտրոնացնել խնդրի բարձրաձայնման վրա ու հանրային տրամադրություններ ստեղծելու վրա։


5. Կորդինացնել քաղաքացիների ցաք ու ցրիվ խմբերի իրազեկման աշխատանքը տարբեր հարթակներում, դարձնել այն էֆեկտիվ։
Ու ինձ հետո որևէ պաշտոնյա Արցախից չասի, որ Հայաստանը հնարավորը արել ա։ Ես հո լավ գիտեմ, ոնց կարելի էր անել…»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր