Վստահ ենք, որ այս որոշումը ճիշտ կընկալվի մարզաշխարհի, մարզասերների և հանրության կողմից.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե

Սա մեր ընդհանուր ձեռքբերումն է, մեր ընդհանուր հպարտությունը։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես միշտ, այս տարի ևս, հավուր պատշաճի, պարգևատրում է հաջողության հասած մեր մարզիկներին։
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչները կստանան արժանի վաստակին համապատասխան խոշոր դրամական պարգևներ։
ՀԱՕԿ-ը, հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր քաղաքացիների անկեղծ ապրումները, որոշում է կայացրել՝ այս տարի հրաժարվել ճոխ տոնական միջոցառումներից և մեր մարզիկների պարգևատրումները կատարել առավել զուսպ պայմաններում։
Այս որոշումը կայացրել ենք մարզաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ խորհրդակցությունների արդյունքում։
Վստահ ենք, որ որոշումը ճիշտ կընկալվի մարզաշխարհի, մարզասերների և հանրության կողմից։
Մենք համոզված ենք, որ հաղթանակների, մարզական և ազգային արժանապատվության մեր լավագույն օրերը առջևում են, և առաջիկայում կունենանք նորանոր առիթներ՝ մեծ շուքով նշելու մեր հաղթանակները։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե