Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

05 հուն 2023 14:17

Պատրաստվե՞լ 2-րդ տարբերակին.Արցախը պաշարումից փրկելու ընդամենը 2 միջոց կա.3-րդ լուծում գոյություն չունի

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


Որքան էլ ասվի, խոսվի ու քննարկվի՝ Արցախը պաշարումից փրկելու ընդամենը երկու միջոց կա. 


1) ուժգին միջազգային ճնշումը՝ Ադրբեջանի դեմ մեծ տերությունների կիրառելիք տնտեսական պատժամիջոցների, հարկ եղած դեպքում՝ նաև ուղղակի ռազմական միջամտության տեսքով,
2) ՀՀ-ի և/կամ Արցախի զինված ուժերի կողմից իրականացվելիք հատուկ ռազմագործողությունը, որն ամենայն հավանականությամբ վերածվելու է Ադրբեջանի հետ լայնածավալ պատերազմի։


Երրորդ լուծում պարզապես չկա, գոյություն չունի։


Իհարկե, նախընտրելի է առաջին տարբերակը։ Բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի դեմ միջազգային ճնշում դեռևս չկա։ Այն կարող է շատ ուշանալ կամ առհասարակ չլինել։ 


Ուրեմն, եթե չենք պատրաստվում հաշտվել Արցախի հայաթափման հետ (որին անխուսափելիորեն հետևելու են նույնատիպ պաշարումներն ու հայաթափումները Սյունիքում և ՀՀ մյուս շրջաններում), ապա պետք է հրատապ կարգով ու լրջագույնս նախապատրաստվենք երկրորդ տարբերակին՝ հատուկ ռազմագործողությանն ու հավանական ազատագրական մեծ, մեզ պարտադրված պատերազմին։ Դա կլինի Հայաստանի գոյատևման, հայ ազգի լինել-չլինելու համար մղվելիք վճռական կռիվը, որի ընթացքում դաշնակիցներ անպատճառ հայտնվելու են։ 


Իսկ Արցախի հայաթափումն ու հանձնումը թույլ տալով՝ զրկվելու ենք թշնամուն դիմադրելու վերջին հնարավորություններից։


Շատ քիչ ժամանակ է մնացել ճիշտ որոշումներ ընդունելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր