Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 7-9-ը հանրապետությունում          Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում       Երևանում քաղաքացին 12-րդ հարկից ընկել է վերելակի հորանն ու մաhացել    

06 հուն 2023 14:52

Տեսանյութ.Ինչպես նախորդ 2 տարում, այնպես էլ այս անգամ վարչապետը,նախագահն ու պաշտոնյաները չեն մասնակցել Կաթողիկոսի մատուցած պատարագին, ինչո՞ւ

Ինչպես նախորդ երկու տարում, այնպես էլ այս անգամ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մատուցած հայրապետական պատարագին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, չի մասնակցել․ ներկա է եղել միայն հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցում Վեհափառի մառուցած Սուրբ Ծննդյան պատարագին, Մարուքյանն արձագանքեց․ «Մարդիկ, կարող է, տարբեր եկեղեցիներ են գնում կամ չեն գնում, կարծում եմ՝ դա յուրաքանչյուր մարդու գործն է։ Հեռուն գնացող հետեւություններ չէի անի։ Երեկ եղել է նաեւ վարչապետի ուղերձը Սուրբ Ծնունդի կապակցությամբ, սա այն թեման չէ, որ քաղաքականացնենք»։

Արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ հենց Վեհափառ Հայրապետն է մատուցում պատարագը, եւ եկեղեցի-պետություն հարաբերություններում տարաձայնություններ կան։ «Ես չեմ որեւէ մեկի տարաձայնությունների դատավորը, ես կարող եմ ասել, որ որպես Սուրբ Ծննդյան օրվա առիթ, ինչպես միշտ, հույս ունեմ, որ ավելի կհամախմվենք, կվերանայենք մեր գործերն ու կքննենք ինքերս մեզ, որպեսզի ավելի լավը գործես, ոչ թե ընդդեմ։ Ես հույս ունեմ, որ համախմված լուծելու ենք մեր առջեւ ծառացած խնդիրները»,- նկատեց Մարուքյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր