«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

07 հուն 2023 10:02

Լաչինի միջանցքի փակելն Արեւմուտքի ծրագիրն է, պետք է, որ առանց արյան Արցախը հայերից մաքրել

Որքան հասկանում եմ, քաղաքակիրթ Արեւմուտքին պետք է, որ առանց արյան Արցախը հայերից մաքրել, ավելորդ անգամ իրենց "խղճին" բեռ չվերցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել թ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


«Լաչինի միջանցքի փակելն իրենց "քաղաքակիրթ" ծրագիրն է ու դրա համար է համատարած լռություն տիրում։


"Մարդու իրավունքները" պաշտպանելով են աշխարհաքաղաքական խնդիրներ ցանկանում լուծել ու Հայաստանում էլ բազմաթիվ գործիքներ ունեն, այդ թվում աշխուժակ-վերլուծաբանների տեսքով։


Ինչ վերաբերվում է Արցախին, այդ ծրագիրը պետք է տապալվի։ Որքան ժամանակ այնտեղ մնան մարդիկ, այդ ծրագիրը չի գործի։ Հոգեբանական ամրությունն է հիմա որոշիչը։


Հիմա մրցախաղը հոգեբանական դաշտում է, ով ոգով ավելի հզոր է, նա էլ կհաղթի, իսկ Ադրբեջանը Մեծ Մրցախաղում գործիք է, խաղացող չի,   իսկ նման խաղերում գործիքն օգտագործում են ու զոհաբերում»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր