Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

07 հուն 2023 12:14

Շուրջ 78 մլն դրամ է ծախսվել Պուտինի, Լուկաշենկոյի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարների պաշտոնական ճաշի ու վարձակալած սրահների համար

2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և մյուս անդամ պետությունների ղեկավարների համար տրված պաշտոնական ճաշն ու վարձակալած դահլիճներն արժեցել են 77 մլն 834 հազար 155 դրամ։
Այս մասին Factor.am-ը տեղեկանում է գնումների պետական համակարգում հրապարակված ծառայությունների ձեռքբերման պայմանագրից։ Գնումն իրականացրել է ՀՀ ԱԳ նախարարության պետական արարողակարգի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար պատվիրվել է 195 տեսակի ուտեստ և խմիչք։ Ծառայությունները մատուցել է «Մյուզիք Հոլլ» ՍՊԸ-ն։
Խոսքը կառավարական ամառանոցների հարևանությամբ գտնվող «Դվին» ռեստորանահյուրանոցային համալիրի մասին է։ Այն պատկանում է Արտակ Թովմասյանին։
Հիշեցնենք, որ Թովմասյանը պատերազմից հետո միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։


 factor.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր