Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուն 2023 13:33

Ինչո՞ւ հեռացավ Վիտալի Բալասանյանը, և նրա հրաժարականի հետ ի՞նչ առնչություն ունի Ռուբեն Վարդանյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական  է տվել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: 


Past.am-ի տեղեկություններով, հրաժարականը նախ և առաջ առնչվում է Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «շփումներին», ինչի մասին վերջերս ակնարկել էր այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:


Հիշեցնենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, այդ «շփումները» նաև Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ են եղել: Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է, որ Արցախի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչների՝ Ադրբեջանի հետ շփումները պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար միասին աշխատելու առումով, այսպես կոչված, «կարմիր գիծ» են: Ըստ այդմ, այս հարցում պետնախարարի հետ առաջացած խոր հակասությունների պատճառով էլ Բալասանյանը հրաժարական է ներկայացրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր