Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

08 հուն 2023 16:11

Ծեծկռտուք Երևանի «Ստոյկա» փաբում, մասնակիցները երիտասարդ աղջիկներ են՝ կա վիրավոր

Հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Մի խումբ երիտասարդ աղջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Նալբանդյան փողոցում գործող «Ստոյկա» փաբում։
Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված փաբի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի երիտասարդ աղջիկների։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Նելլի Ա-ն, 23-ամյա Լիլիթ Մ-ն, 22-ամյա Սոնա Խ-ն, 22-ամյա Ելենա Հ-ն, 25-ամյա Ռոզա Գ-ն։

Պարզվել է նաև, որ նշված հասցեից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արևիկ Ս-ն։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը, ժամը 03։50-ի սահմաններում նշված փաբում վիճաբանության ժամանակ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց ձեռքերով հարվածներ հասցրել ու հնչեցրել հայհոյանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալման ժամանակ Ռոզա Գ-ն իր մոտից բացահայտ գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք։

Պարեկնեը տեղում սահմանազատել են տարածքը ու սպասել, մինչև ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր