Սա ՀՀ վարչապետի բավականին նոր հայտարարություն է.Պեսկովը` Փաշինյանի` ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարվելու մասին

«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ առաջարկներ է մշակում Հայաստանի փոխարեն այլ անդամ երկրում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: