Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 հուն 2023 13:10

«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլավոր դատապարտյալն ու կալանավորը աղմկել են,հայհոյել, ապա խցի պատին ամրացված երկհարկանի մահճակալը պատից պոկել ու հարվածել են դռանը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 14։20-ի սահմաններում կարանտինային մասնաշենքից թիվ 3-րդ խցում տեղաբաշխված և հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Սերոբ Մ․-ն և կալանավոր Համլետ Հ․-ն անհարկի աղմկել են, ապա խցի պատին ամրացված երկհարկանի մահճակալը պատից պոկել ու հարվածել են դռանը։

Պարզվել է, որ դրա հետևանքով կոտրվել է խցի մուտքի դռան կերակրադռնակը և վնասվել կողային պատերը։


Այդ ամենից հետո նրանք շարունակել են ցուցաբերել ագրեսիվ պահվածք, հնչեցրել անհասցե հայհոյանքներ, ապա չեն ենթարկվել քրեակատորղական հիմնարկի ծառայողի օրինական պահանջին՝ պահանջելով իրենց տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ։


Կայքի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր