Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

12 հուն 2023 14:42

Հայաստանը, ցավոք, բաց թողեց Մոսկվայում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի քննարկման լավ հնարավորությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվային, անկասկած, մտահոգում են վերջին շաբաթներին Բաքվի և Երևանի հարաբերություններում նկատվող բացասական միտումները, կտրուկ հռետորաբանության ակտիվացումն ու մեղադրանքներով փոխանակումը, ինչն ուղեկցվում է տարածաշրջանում լարվածության աճով:

«Ադրբեջանական և հայկական կողմերին կոչ ենք անում բարի կամք դրսևորել ու համատեղ փնտրել փոխզիջումներ: Մոսկվան պատրաստ է դրան ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել», - ասել է Զախարովան:

Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հակասական հայտարարություններ է արել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման վերաբերյալ:

«Եվս մեկ անգամ ընդգծենք, որ  Հայաստանը, ցավոք, բաց թողեց նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ադրբեջանցիների հետ բանակցային հաջորդ փուլն անցկացնելու լավ հնարավորությունը, որը կարող էր օգտագործել խնդրահարույց հարցեր, այդ թվում` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի քննարկման համար: Բայցևայնպես, մեր առաջարկն ուժի մեջ է, մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար», - ասել է Զախարովան:
Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են առկա խնդիրների՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացմանը համահունչ լուծմամբ, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ», - ասել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր