Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

13 հուն 2023 10:32

Վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար... Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բաքու... Ռուսը նրանց համար ավելի վտանգավոր է քան իսլամը...

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Մինչև Հայաստանը չազատվի ներկայիս իշխանությունից և ինքնուրույն ոտքի չկանգնի, ոչ մի հզոր մեր կողքին չի կանգնի, այդպես է եղել միշտ, և դրա վառ ապացույցն է Մեծն Նժդեհի խոսքերը. «Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»:
Իսկ ի՞նչ է պետք ոտքի կանգնելու համար. Հզոր Հայրենիք ու պետականություն ունենալու համար նախ և առաջ պետք է ունենալ հզոր պաշտպանության բանակ: Որքան ուժեղ է բանակը, այնքան ավելի խաղաղ է երկիրդ, ավելի պինդ է թիկունքդ, այնքան ուժեղ ես արտաքին հարաբերություններում, այդքան ապահովված է ժողովրդիդ անվտանգությունը: Հիշե՛ք՝ աշխարհի հզորները միշտ կանգնել են ուժեղի կողքին:
Մենք պարտավոր ենք ունենալ հզոր բանակ, եթե ուզում ենք ունենալ Ազգ, Հայրենիք, Պետություն: Խաղաղություն լինելու է միայն ՄԵՐ հաղթանակով և ՄԵՐ պայմանով:
Մեզ, հայերիս, ընդամենը մեկ բան է պետք հասկանալ և գիտակցել՝ մեր պատմությունը: Մենք, հայերս, մի շատ վատ սովորություն ունենք. իմանալով ճշմարտությունը և հարցի լուծման ճիշտ տարբերակը, ու չգնահատելով անցյալի ձեռքբերումները, ընկնում ենք երկրորդական լուծումների հետևից և հայտնվում հին տաշտակի առջև: Այդպես է եղել միշտ, պատմությունը դա հաստատել է:
Ուզում եմ ձեզ ներկայացնել Հայոց պատմությունից մի դրվագ, որը 103 տարի առաջ գրված է Ավետիք Իսահակյանի կողմից.
«Ուրեմն՝ նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ: Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը: Հնար չկա, կորած է թե՜ Ղարաբաղը, թե՜ Զանգեզուրը, թե՜ Նախիջևանը: Դուք հավատում ե՞ք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում, հրաշք պիտի լինի, եթե ազատվի: Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, Ֆրանսիան գիտենք ինչ է... Անգլիան էլ մյուս կողմից Ադրբեջանին է զինում, խաբում են մեզ: Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը…
Մեզ մնում է միայն ռուսը... Վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից, ուշ կամ կանուխ... Ֆրանկոանգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է... Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բաքու... Ռուսը նրանց համար ավելի վտանգավոր է քան իսլամը..... Տեսնում ե՞ս, թե ինչ է խորհում Եվրոպան՝ թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ: Եվ եթե մեր ղեկավարները դա հասկանային Ղարսը կորցրած չէին լինի և 6000 հայ հողի տակ դրած....»: Ավետիք Իսահակյան 1920թ.»։
Հ.Գ. «Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան»: ՆժԴԵՀ


Աղբյուրը` Արթուր Թովմասյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր