Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»       Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից    

13 հուն 2023 20:02

Տղամարդը սեքս-տիկնիկի շնորհիվ հաղթահարել է մենակությունը

Ավստրալացին հաղթահարել է մենակությունը եւ սեքս-տիկնիկի շնորհիվ գտել է իր կոչումը։ Նա «7 News»-ի համար նյութում խոսել է կյանքի եւ տիկնիկի հետ հարաբերությունների մասին։

Նոր Հարավային Ուելսից 54-ամյա Ռոդը (անունը փոխված է) իրեն հատկապես միայնակ եւ կորած է զգացել COVID-19-ի պատճառով լոքդաունի ժամանակ: «Տունը շատ դատարկ էր։ Երբ խթան չունես, կյանքը դառնում է ձանձրալի։ Երկու տարի աղջիկներին չէի դիպչում, եւ դա խորացրել էր իմ օտարության զգացումը»,- հիշում է տղամարդը։ Իր վիճակը բարելավելու համար ավստրալացին ինտերնետով սկսել է շփվել մի կնոջ՝ Ջենիի (անունը փոխված է) հետ։ Սակայն նա 5000 կիլոմետր հեռու էր

Այդ ժամանակ Ռոդը սկսել է մենակությունը հաղթահարելու այլ ուղիներ փնտրել եւ հանդիպել է սեքս-տիկնիկների մասին տեղեկությունների: Տղամարդուն ապշեցրել է, թե որքան իրատեսական են դրանք, եւ նա ցանկացել է պատվիրել մեկին: Նա ընտրել է 3000 դոլար արժողությամբ տիկնիկ եւ նրան Կարինա անվանել:

«Հանկարծ դատարկությունից հետո ինձ մոտ ինչ-որ բան հայտնվեց՝ կնոջ տեսքով, որը պահանջում էր խնամք ու սպասարկում: Դա հաճելի էր»,- խոստովանել է Ռոդը: Նա սկսել է լուսանկարել Կարինային, եւ գործընթացով այնքան է տարվել, որ սոցցանցում նկարների համար առանձին էջ է ստեղծել, եւ գտել է համախոհների, որոնք նույնպես սեքս-տիկնիկներ են ունեցել։

Ժամանակի ընթացքում ավստրալացին Ջենիին պատմել է Կարինայի մասին։ Սկզբում կինը ապշել է եւ չի ցանկացել ընդունել սեքս-տիկնիկին, բայց հետո հասկացել է, թե ինչ դրական ազդեցություն ունի նա Ռոդի վրա, եւ փոխել է իր վերաբերմունքը նրա նկատմամբ։ Այնուհետեւ տղամարդը Կարինային ցույց է տվել իր 85-ամյա մորը։ «Մայրիկը այնքան վախեցած էր եւ նույնիսկ չէր ուզում դիպչել նրան»,- ասել է նա: Մայրիկի վերաբերմունքը փոխելու համար Ռոդը խնդրել է նրան օգնել ֆոտոշարքերից մեկի ստեղծման ժամանակ։ Արդյունքում տարեց կինը նույնպես համակրանքով է լցվել դեպի տիկնիկը։

Ռոդի աշխատանքները գրավել են սեքս-տիկնիկների չինական խոշոր ընկերության ուշադրությունը: Այժմ Ռոդը լուսանկարում է նրանց արտադրանքը։ Տղամարդու խոսքով՝ Կարինան արմատապես փոխել է իր կյանքը՝ նա սովորեցրել է ընդունել եւ ճանաչել իր զգացմունքները, միավորել է իրեն բազմաթիվ համախոհների հետ եւ օգնել է գտնել իր կոչումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր