Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ազատել են աշխատանքից          ԵՄ-ն Հայաստանում կստեղծի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն       ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր    

13 հուն 2023 21:04

Այրվում է երկհարկանի տան տանիքը. Լուսանկարներ

Ինչպես հայտնում է MediaHub-ի լրագրողը՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի թիվ 58 տան տանիքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով, ամբողջության այրվում է երկհարկանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 220 քմ։ 

Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության 2 մարտական հաշվարկ եւ 1 ջրատար։ Դեպքի վայրում աշխատում է նաեւ ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Գաբրիելյանը։

Բարեբախտաբար, փրկարաներին հաջողվել է կարճ ժամանակ անց մարել կրակը։ Հրդեհը մեկուսացվել է 18։28-ի սահմաններում,  մարվել է՝ 19։50-ին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր