Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 հուն 2023 22:53

Սպանություն է տեղի ունեցել «Մեյմանդարի» հայտնի շուկայում

Այսօր` հունվարի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19։00-ից 19։10 ընկած ժամանակահատվածում ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի գյուղում՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայում, վիճաբանություն է տեղի ունեցել և ըստ օպերտիվ տեղեկությունների՝ կան տուժածներ։

Ոստիկաններն ու քննիչները նշված շուկայում՝ կանաչեղենի վաճառքի բաժնում՝ տաղավարներից մեկի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի՝ պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայի հետքով։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա  են արնանման հետքեր և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Սարգիս Ա․-ն է։

Ոստիկանությունում նաև օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Հ․-ն է։

Դեպքի փաստով Դ․ Բարոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր