Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

17 հուն 2023 13:31

Ահա և ադրբեջանցի «բնապահպանների» գունդը համալրած Քլոյանին գլխատած ադրբեջանցու հետ լուսանկարված հատուկջոկատայինը.Լուսանկարներ

Արցախցի Ալեն Ղուլյանը, որ ուշի ուշով հետևում է սոցցանցերում ադրբեջանցիների շարժին, արձանագրում է Շուշի-Քարինտակ հատվածում ադրբեջանցի «բնապահպանների» գնդի համալրման մասին։

Այս անգամ ճանապարհի փակման հերթափոխին միացել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության 052 բրիգադի վետերանները։

Նա մասնավորապես նույնացրել է ենթասպա Աֆիեդին Ալիևին՝ անձնական համարը ω օմեգա 1651։

«Մեկնաբանություններում տեղադրում եմ լուսանկար, որում այս տխրահռչակ կերպարը լուսանկարված է ռազմական հանցագործ Էլնուր Ֆարզալիևի հետ (աջ կողմում): Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն, նշենք, որ Ֆարզալիևը ռազմական հանցագործ է, որը 2016-ի ապրիլին գլխատել է Արցախի հերոս Քյարամ Սլոյանին»,-նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր