Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

17 հուն 2023 20:09

Ինչպես են սիրահարվում կենդանակերպի նշանները

Խոյեր
Խոյերը սիրահարվում են անձայն: Մեկ ակնթարթում նրա շուտ բռնկվող ու կրակոտ խառնվածքի հետքն անգամ կարող է չմնալ: Նա, ով գրավել է խոյի սիրտը, կարող է մասամբ սանձահարել ու զսպել նրա համառ ու վայրի բնությունը: Խոյը չի վազում իր սիրելի էակի ետևից, նա նախընտրում է նստել գետի ափին, հիանալ հակառակորդների «լողացող դիակներով», իսկ հետո մոտենալ իր սիրելիին ու բռնազբոս կերպով ժպտալով՝ ուղիղ երեսին ասել. «Եկեք գնանք թփերի ետևն ու ամուսնանանք»:
 
Ցուլեր
Ցուլերը շատ կրքոտ են սիրահարվում: Ցուլերը գտնում են, որ նա ում սիրահարվում են, ամբողջովին պետք է իրենց պատկանի (իր բոլոր առավելություններով ու թերություններվ): Հակառակ դեպքում… չնայած ավելի լավ է չիմանաք: Սիրային հարաբերություններով նրա նախընտրած մեթոդն է. «Ես կարող եմ քեզ մտրակել, իսկ դու պետք է հնազանդորեն ինձ սիրես: Կսիրե՛ս, ասացի»: Տարօրինակ է, բայց նրանց սերը անպատասխան չի մնում: Փորձեք չսիրել նրան, բայց ցուլի վրեժը սարսափելի է: Եթե ցուլից հեռանում են, ապա միայն անձայն, ոտքի մատների ծայրերով, գիշերը, Աստված մի արասցե արթնանա նրա զայրույթը:
 
Երկվորյակներ
Երկվորյակները սիրում են ամբողջ հոգով: Հավերժ: Սակայն այդ «հավերժ»-ը ունի իր ժամկետը… ոչ, ոչ 3 տարի, ինչպես հայտնի վեպում է: Նրանց սերն ապրում է 2 տարի: Նրանք շատ սիրառատ են, այդ իսկ պատճառով միաժամանակ կարող են սիրել 2 հոգու: Սակայն այդ երկուսին էլ կարող են սրտանց սիրել: Երկվորյակների համար խորթ է առավոտյան հավերժ սիրո համար տառապելը, իսկ երեկոյան երակներ կտրելը: Չնայած դրան նրանք կարողանում են անկեղծ սիրել:
 
Խեցգետիններ
Խեցգետինները սիրահարվում են անվստահաբար: Նա իր սիրո առարկան ուսումնասիրում է, պտտվում շուրջը, միշտ կասկածների մեջ է ու խուսափում է մոտենալուց: «Իսկ եթե նա չէ՞ այն միակը», «Իսկ եթե մենք լինենք միասին ու ես նոր հասկանամ, որ նա չէ այն մեկն ով ինձ պետք է»: Այս ամենից ավելի շատ տառապում են նրանց համակրած էակները: Այդ էակներից մնում են նրանք, ովքեր ամենահետևողականն են ու կարողանում են դիմանալ խեցգետինների քմահաճույքներին: Հարաբերությունների հավատարմությունը կախված է նրանից, թե ինչքան կարող է դիամանլ խեցգետնի ընտրյալը: Բայց նրանք, ովքեր համբերատար կլինեն, կպարգևատրվեն. սիրահարված խեցգետինը կարող է ամբողջ աշխարհը նվիրել իր սիրելիին: Սակայն այդ ընթացքը նույնպես կարող է ձգձգվել նույն սխեմայով. «Իսկ եթե իմ նվիրած աշխարհը նրա համար ձանձրալի լինի՞», «Իսկ եթե նա քլոր է շնչում ու նրան թթվածնային երկրորդ աշխարհը բոլորովին էլ պետք չլինի՞ »: Եվ այսպես տարիներ, իսկ հետո տասնամյակներ շարունակ…

Առյուծներ
Առյուծները սիրահարվում են՝ համարելով դա լավություն ինչ-որ մեկին: Առյուծը չի հասկանում. թե ինչ բան է հավասարությունը հարաբերությունների մեջ. չէ, որ նա է թագավորը, իսկ դու՝ ընդամենը ձևական մի բան: Բայց, եթե հանկարծ դուք նրան կախարդական առաջարկություն անեք. «Միշտ դու եղիր գլխավոր դիրքում», նա անմիջապես ձեզ կընդունի ու շատ արտոնություններ կտա, ամուր կգրկի ու այլևս բաց չի թողնի:
 
Կույսեր
Կույսերը սիրահարվում են ասես վերջին անգամ: Նրանց մասին է ասված. տղան ընդամենը նրան ժպտաց, իսկ աղջիկն արդեն ամուսնության մասին է մտածում: Հրավիրելով քեզ իր աշխարհը՝ այս անկեղծ էակը պատրաստ է քեզ նվիրել իր ձեռքը, սիրտը, ձախ երիկամը, ընկերներին, կատվին, նախկին ամուսնության երեխաներին և նույնիսկ մորաքրոջը: Իսկ եթե ձեզ հետաքրքրի այն հարցը, թե մորաքույրն ինչի՞ համար է պետք, սիրահարված կույսը կպատասխանի, որ տնտեսության մեջ դեռ շատ այդպիսի բաներ են պետք գալու: Եթե սիրած էակն անհետ կորչում է, կույսը լաց է լինում, տառապում ու առնվազն 2 տարի սպասում, որ սիրելին մի օր ետ կվերադառնա: Իմիջայլոց, փոշմանելն ու նորից ետ վերադառնալը նրա մոտ, ճիշտ որոշում կլինի:
 
Կշեռքներ
Կշեռքները սիրահարվում են արվեստի նկատմամբ ունեցած սիրուց դրդված: Նրանք միշտ գնահատում են գեղեցիկը: Նրանց մոտ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի: Սիրավեպը արվեստ է, հարաբերությունները՝ երկու սիրահարների համատեղ արվեստի գործ : Կշեռքները գեղեցիկ հոգ են տանում, գեղեցիկ զբաղվում սիրով ու վերջում էլ իրենց ետևից գեղեցիկ փակում դուռը: Նրանք կարծում են, որ աշխարհը սիրավեպ է: Նրանց մոտ ամեն ինչ գրքերի նման է: Հետո նրանք նորից գեղեցիկ կերպով ետ են վերադառնում ու նորից հեռանում, նորից են ետ գալիս… բայց արդեն ոչ գեղեցիկ կերպով: Մի խոսքով նրանք իրենց ընտրյալին ուղղակի անհավատալիորեն խենթացնում են: Բայց դա չարությունից չէ, որ անում են, ուղղակի մտածում են, որ այս կյանքը կարճ է, և պետք է փորձել ամեն ինչից օգտվել:
 
Կարիճներ
Իմիջայլոց կարիճներն էլ են սիրահարվում: Դա կարող է լինել ընդմիջման ժամանակ, երբ նա պետք է ընտրություն կատարի երիտասարդ ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների միջև: Նույնիսկ սիրո մեջ կարիճները իսկական տականքներ են, նրանք չեն հասկանում մարդասիրություն ասվածը: Նրանց մոտ ամեն ինչ հաշվարկած է. նա իր ընտրյալին վիրավորում է սրտից, և զոհն արդեն պատրաստ է՝ խնդրելով. «Դե վերցրու ինձ»: Կարիճը հաճույքով վերցնում է, համբուորում ու շտապում երիտասարդ նատուրալիստների շրջապատ:
 
Աղեղնավորներ
Աղեղնավորները նախընտրում են ընդհանրապես չսիրահարվել: Քանի որ մտածում են, որ վերջում ամեն ինչ վատ է լինելու: Սակայն սիրառատ աղեղնավորների մոտ դա չի ստացվում: Աղեղնավորներն իրականում այնքան սիրառատ են, որ կենդանակերպի մյուս նշաններն ուղղակի նյարդային կերպով մի կողմ քաշված ծխում են: Եթե աղեղնավորը հասցրել է սիրահարվել, ապա նա պատրաստ է ենթարկվել ամեն ինչի. «Արդեն ամեն ինչ վա՞տ է: Թե՞ դեռ ամեն ինչ ընթանում է իր հունով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր