«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հոկ 2016 16:28

Զանգեցին, կարի մեքենա գնելու պատրվակով հանդիպեցի ու ձերբակալեցին. Տեսանյութ

Հոկտեմբերի 5-ին «Հայացք» մամուլի ակումբում «Սասնա Ծռեր»-ի գործով ձերբակալված և ազատ արձակված, ազատամարտիկ Մհեր Մազմանյանը խոսեց իր ձերբակալության պատճառների, ներկայացված մեղադրանքի և հետագա գործընթացների մասին:  
Մհեր Մազմանյանը նշեց, որ դեպքի օրը ձերբակալվել է իր տանից. «Իրականում կարի մեքենա էի վաճառում, ֆինանսական խնդիր ունեի: Զանգեցին, կարի մեքենա գնելու պատրվակով հանդիպեցի ու ձերբակալեցին: Տան խնդիրը մնաց չլուծված, երկու ամիս մեկուսացված մնացի: Փաստարկ են բերում, թե ես  հեռախոսազրույց եմ ունեցել, բայց ես միշտ էլ հեռախոսազրույց ունեցել եմ: Տվյալ օրը շատ զանգեր եմ ունեցել ընկերների հետ` դրսի ընկերների հետ: Ներսի տղաների հետ չեմ խոսել, թեև բոլորն էլ ինձ հարազատ են: Ասում են, իբր կոնկրետ գործողությունների գնալու մասին եմ խոսել: Կարող է ես կամք չունենամ անձնազոհության գնալու, բայց սրիկայություն կհամարեի տանը նստած մնալը: Հեռախոսով եղել է քննարկում, թե տղաներին ինչպես կարող ենք օգնել՝ քաղաքական մոտեցման հարց է: Օգնել կարող էինք ֆիզիկական ներկայությամբ` Խորենացիում, կամ սնունդով: Կամ կարող էինք օգնել` փոխադարձ երկխոսության գնալու համար»,- ասաց նա: 
Մհեր Մազմանյանը նաև ասաց, որ շարունակելու է իր քաղաքացիական պայքարը` հիմնելու է ազատամարտիկների սոցիալական աջակցության հասարակական կազմակերպություն: 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր