Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին    

18 հուն 2023 11:53

Ժամանակն է թեթև մեյմունությամբ Լաչինը բացել. Արդյունքում չստացան ոչ միջանցք, ոչ էլ հեղափոխություն. Արամ Սարգսյանը՝ Լավրովի «ծիծաղելի» հայտարարության մասին

«Կարդում եմ Լավրովի հայտարարությունը Լաչինի միջանցքը ԱՄԲՈՂՋԱԿԱՆ բացելու առումով ու կծիծաղեի, եթե այսքան տխուր չլիներ»։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով 2 կետ, թե ինչու է փակվել Լաչինի միջանցքը:


Ըստ Արամ Սարգսյանի՝ միջանցքը փակվել է.


ա) Սյունիքում համարժեք միջանցք ստանալու, իսկ չհաջողելու դեպքում


բ) Հայաստանում իշխանափոխության հասնելու նպատակով։


«Սա հասկացել է անգամ կամչատկյան խեցգետինը։ Արդյունքում չստացան ոչ միջանցք, ոչ էլ հեղափոխություն։ Ժամանակն է թեթև մեյմունությամբ Լաչինը բացել։ Սրանք հային ու հայի արցախաբնակ տեսակին լավ չեն ճանաչում։ Հայաստանում բարեբախտաբար արդեն ռուսամետությունը կատաստրոֆիկ ոչ պոպուլյար և հին է։


Հ.Գ.Ամբողջական բառն էլ ՄԱՍԱՄԲ փակ համարողներին հեգնելու համար եմ մեծատառերով գրել»,-գրել է Սարգսյանը։


Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր