Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

18 հուն 2023 16:20

Հայաստանը շահարկում է Լաչինի ճանապարհի իրադարձությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով և կեղծ տվյալների հիման վրա պնդում, թե ճանապարհը փակ է.պետք է դադարեցնի բնական պաշարների ապօրինի շահագործումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը շահարկում է Լաչինի ճանապարհի իրադարձությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով և կեղծ տվյալների հիման վրա պնդում է, թե իբր ճանապարհը փակ է։ Ալիևը նշել է, որ ճանապարհը բաց է խաղաղ բնակչության և քաղաքացիական բեռների անցման համար և ապահովվում է մարդասիրական բեռների ազատ տեղաշարժը ԿԽՄԿ-ի միջոցով։ «Հայաստանը պետք է դադարեցնի բնական պաշարների ապօրինի շահագործումը խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում և հանի հանցավոր տարրերին Ադրբեջանի տարածքից»,- հայտարարել է Ալիևը։ 

Ադրբեջանի նախագահը նշել է, որ հայկական կողմն արդեն երկու տարուց ավելի է, ինչ օգտագործում է Լաչինի ճանապարհը՝ ականներ, զինամթերք և անձնակազմ տեղափոխելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր