Չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել․ ՊՆ          Տեսանյութ.Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դատապարտել են և թույլ չեն տվել վարկաբեկիչ գործողություններ եկեղեցու նկատմամբ       Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ    

19 հուն 2023 14:00

Միգուցե ունենք շղթայակա՞ն խնդիր, չպետք է գնալ մի ճանապարհով, որ գտնենք մեկին ու ամեն ինչ փաթաթենք նրա վզին

Քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին կխոսենք, երբ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզվեն, խոհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ քպ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Ոբերգական դեպք է տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարը քաղաքական պատասխանատու է, այո և մենք բոլորս, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազների գտնել և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին» , - ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին։

«Այս պահին իրենց պաշտոններից ազատված պաշտոնյաների տիրույթում է գտնվում  հրդեհային անվտանգության հարցերը։ Բնական է, որ առաջին քայլով պետք  կասեցվեին այդ պաշտոնյաների պաշտոնավարումները, որովհետև նրանց պատասխանատվութան տիրույթում գտնվող  դեպք է տեղի ունեցել։ Այստեղ «քավության նոխազ» գտնելու խնդիր չէ, խնդիրը պատասխանատուներին գտնելն է, և նրանց քրեաիրավական և եթե կարիք կա քաղաքական պատասխանատվության ենթարկելն է։ Չպետք է գնանք մի ճանապարհով, որ գտնենք մեկին ու ամեն ինչ կառուցենք մեկ անձի շուրջ։  Միգուցե ունենք շղթայական խնդիր, որովհետև գործ ունենք ԳՇ պետի հրամանի չկատարման հետ, որը պետք է կրի կոկրետ հետևանքներ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր