Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը          Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մարտի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 հուն 2023 23:15

Հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին

Գեղարքունիքի զորամասի կացարանի հրդեհի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին։ Նախնական տեղեկություններով բենզին է։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը․

«Քննիչները հարցաքննել են երկու-երեք զինծառայողի, նաև հոսպիտալում գտնվող ։ Հիմա փորձաքննությունների փուլն է։

Պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են կամ ոչ պատշաճ են իրականացրել օրենքով ու կանոնադրություններով իրենց վրա դրված պարտականությունները։ Որևէ նշանակություն չունի ինչ ուսադիրներ կարող են ունենալ, չկան հեղինակություններ, որոնք կարող են չենթարկվել պատասխանատվության»,- ասել է զինդատախազը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր