Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

20 հուն 2023 16:55

Տեսանյութ.Զոհված զինծառայողների ծնողները մտահոգված են՝ բանակում օր օրի աճող մահվան դեպքերով. դա ոչ թե զորամասի նման էր, այլ՝ գոմի

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մտահոգված են՝ բանակում օր օրի աճող մահվան դեպքերով։ Քննչական կոմիտեի դիմաց հավաքված ծնողները, թեև ՔԿ-ում էին՝ «Եռաբլուրում» իրենց նկատմամբ բռնություն գործադրելու գործով, այդուհանդերձ, բոլորի մտահոգությունները կենտրոնացած են երեկ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի շուրջ։ Ծնողներն ահազանգում են՝ պաշտոնատար անձանց անգործության հետևանքով կամաց-կամաց բոլոր տղաներին ահազանգում են, քանդում բանակը։

Պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ եթե ժամանակին պատժվեին մեղավորները, երեկվա դեպքը չէր լինի, որդեկորույս ծնողների շարքերը չէին համալրվի, տպավորություն է, թե մի քանի ամիսը մեկ պետք է իրենց շարքերը համալրվեին՝ որոշ չափի ծնողներով։

«Երեկվա այդ շենքը, որն իբրև այրվել էր, ախր դա շենքի նման չէր, ճաղավանդակով պատուհանները։ Տպավորություն է, որ հատուկ են արել, եթե այդ ճաղավանդակները չլինեին, գուցե երեխաները կարողանային դուրս գալ, դա ոչ թե զորամասի նման էր, այլ՝ գոմի»,- նշեց որդեկորույս մայրը՝ արձանագրելով, որ այս ամենն անտարբերության ու ամենաթողության հետևանք է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր