Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

21 հուն 2023 13:25

Եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, ապա պետք է սպանել ոչ միայն հայերին, այլեւ ռուսներին.դա հասկանալով՝ Ալիեւը չի դիմում այդ քայլին

Ինչ-որ ձեւով, տարբեր տեսակներով էսկալացիա պետք է սպասել, բայց լայնամասշտաբ պատերազմ դեռ չի լինի։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։


Նա դա կապեց նրա հետ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղաղապահներ են կանգնած։ 


«Եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, ապա պետք է սպանել ոչ միայն հայերին, այլեւ ռուսներին։ Այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, նույնիսկ եթե այդքան էլ չի ցանկանում։ Հենց դա հասկանալով՝  Ալիեւը չի դիմում այդ քայլին։ Դա է մշտական ճնշումների պատճառը»,-պարզաբանեց փորձագետը։


Նա վստահ է, որ Ադրբեջանը ճնշելու է Հայաստանին եւ ԼՂՀ-ին բոլոր հնարավոր, իրեն հասանելի միջոցներով։


«Դա կլինի դիսկուրսիվ ճնշում՝ հայտարարությունների տեսքով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ չկա եւ այլն, դիվանագիտական ճնշում տարբեր երրորդ երկրների միջոցով՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի միջոցով եւ այլն։ Բացի այդ, հնարավոր են նաեւ էսկալացիաներ նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցածի նմանությամբ։ Դրանք կլինեն նաեւ ճնշման տարբեր ձեւեր՝ լույսի, գազի անջատումների տեսքով եւ այլն։ Դա շարունակվելու է»,-եզրափակեց Իսկանդարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր