Բшխվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկն այնուհետև բшխվել է կայանված «Mercedes»-ին, կա 3 վիրшվոր          Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է       Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 հուն 2023 21:05

Մանկապիղծը մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ է արել նաև բռնաբարել է իր զոհերից մեկին

Մեծ Բրիտանիայում բանտարկել են 41-ամյա Դին Հորդոնին, ով մեղադրվում է մերկ երեխաներին լուսանկարելու եւ նրանց լուսանկարները թվային սարքերում պահելու մեջ: Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Մանկապիղծը ծանոթանում էր երեխաների մայրերի հետ, թաքնված տեսախցիկներ տեղադրում նրանց տներում և գաղտնի նկարում նրանց մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ՝ : Հորդոնը նաև բռնաբարել է իր զոհերից մեկին, երբ աղջնակը քնած էր, և դա նկարահանել տեսախցիկով։

Նրա տան խուզարկությունից հետո ոստիկանները առգրավել են ավելի քան 200 թվային սարք, որոնցում պահվում էին երեխաների 12529 անպարկեշտ տեսարան։

Հորդոնը խոստովանել է, որ պոռնոգրաֆիկ լուսանկարներ է պատրաստում եւ պահում, ինչպես նաև երեխայի նկատմամբ բռնությունը։  Նա դատապարտվել է վեց տարի ութ ամիս ազատազրկման։

Հետաքննության ավարտից հետո հայտնաբերվել են մանկապիղծի նոր զոհեր, որոնք չգիտեին, որ գաղտնի նկարահանվել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր