Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

23 հուն 2023 12:50

Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական խաղերի զոհը՝մեսխեթցի թուրքերը. Երևում է, նրանց կրկին խոստացել են վերաբնակեցնել Խոջալուում

Մեսխեթցի թուրքերը, որոնք հայտնի են նաև «ահիսկա» կամ «ահըսկա» թուրքեր անունով, սկսել են ակտիվ կերպով զբաղվել Արցախի ֆլորայի ու ֆաունայի «պաշտպանությամբ»։

Փաստը ֆիքսել ու բարձրաձայնել է արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը, որն ուշի ուշով հետևում ու դիմակազերծում է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած «բնապահպաններին»։

Այս անգամ արցախցիների նկատմամբ իրականցվող հանցագործության վայրում է Մևլուդ Իշիկը, որը  մեսխեթցի թուրքերի  «Վեթեն» հասարակական միավորման փոխնախագահն է, ինչպես նաև ահիսկա թուրքերի միջազգային միության տնօրենների խորհրդի անդամ է։

Ղուլյանը գրում է, որ մեսխեթցի թուրքերը 1989-1991 թվականներին Ուզբեկստանի Ֆերգանա հովտից բերվել ու վերաբնակեցվել են «Խոջալուում» ուզբեկների և ահիսկա թուրքերի ազգամիջյան հակամարտությունից՝ «Ֆերգանայի ջարդերից» հետո՝ որպես Արցախի թուրքացման Ադրբեջանի քաղաքականության մի մաս։

«Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն։ Նրանց թողեցին բախտի քմահաճույքին` ենթարկելով մահացու վտանգի և դարձնելով Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական խաղերի զոհը։ Երևում է, մեսխեթցի թուրքերին կրկին խոստացել են վերաբնակեցնել Խոջալուում»,-գրում է Ղուլյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր