Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

23 հուն 2023 14:51

Ադրբեջանը եւ Թուրքիան քարոզչություն են ծավալում Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին

Տարածաշրջանային խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին Ադրբեջանը եւ Թուրքիան քարոզչություն են ծավալում Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին։ Հիմա նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին է միացել «արեւմտյան Ադրբեջան» նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը Հայաստանի ներկայիս ամբողջ տարածքի հանդեպ է հավակնություններ ներկայացնում։

«Ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան միասին պայքարել են արտաքին թշնամիների դեմ»,- ասել է դեսպանը «արեւմտյան Ադրբեջանի համայնքում» անցկացված հանդիպման ժամանակ։

Դեսպանը նշել է, որ «Թուրքիան միշտ օգնել է Ադրբեջանին դժվար ժամանակներում, եւ Ադրբեջանը եւս օգնություն է ցուցաբերել Թուրքիային։ «Հայրենական 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան իր եղբորը քաղաքական եւ բարոյական աջակցություն է ցուցաբերել։ Այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար կարծում ենք, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը պետք է միմյանց հետ քննարկեն առկա հարցերը։ Միայն այսպես կարելի է հասնել խաղաղության»,- ասել է դեսպանը։

Բացի այդ, Ջահիթ Բաղչին նշել է, որ «Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել արեւմտյան Ադրբեջանից բռնահանված ադրբեջանցիների վերաբերյալ փաստերի  հետաքննության հարցում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր