Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ»          ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ հայտնի է նաև խմբակցության քարտուղարի հավանական թեկնածուն. «Ժողովուրդ»       Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ»    

24 հուն 2023 16:02

Երևանը «խախտել է» միջազգային մարդասիրական իրավունքը, Բաքվին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշել է, որ Երևանը «խախտել է» (չակերտները՝ Tert.am) միջազգային մարդասիրական իրավունքը, գրում է «Ազերթաջ»-ը։


Ադրբեջանի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 30 տարի շարունակ «թաքցրել են» (չակերտները՝ Tert.am) 3890 անհետ կորած ադրբեջանցու հայտնաբերման փաստերը։


Գուտերեշին ուղղված նամակում նշվում է նաև, որ 2022 թվականին Երևանը Բաքվին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ։


Հունվարի 23-ին Ադրբեջանի կառավարությունը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը, որը տեղեկություններ է պարունակում 30 տարվա ընթացքում «Հայաստանի էթնիկ զտումների և այլ գործողությունների» (չակերտները՝ Tert.am) հետևանքով «զոհված, վտարված և տուժած» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիների մասին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր