Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

25 հուն 2023 12:05

Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցի «բնապահպաններին սպասում են Բաքվում»

Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցի «ակտիվիստները» կեղծ բնապահպանական պահանջների կարգախոսներով արդեն մեկուկես ամիս Արցախը լիակատար շրջափակման մեջ են պահում։ Բայց, ինչպես երեւում է, Բաքվում բնապահպաններն ավելի շատ բան ունեն անելու, քան էկոլոգիապես մաքուր Արցախում։ Եվ դա նորից ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողի հետեւում քաղաքական, այլ ոչ թե բնապահպանական պահանջներն են։


Ադրբեջանական ԶԼՄ-ները բավական հաճախ են հրապարակում նյութեր մայրաքաղաքի եւ շրջանների բնապահպանական խնդիրների մասին։ Այս մասին հերթական ռեպորտաժն է հրապարակել haqqin.az պարբերականը՝ այն նվիրելով «նավթային հարստության» հակառակ կողմին Ադրբեջանի նյութապես անապահով քաղաքացիների համար։

«Բավքի մոտ գտնվող Սաբունչի գյուղի Իլյաս Էֆենդիեւի եւ Ղամբար Վազիրովի փողոցների տների հարյուրավոր բնակիչների շրջանում վաղուց արդեն զգացողություն է առաջացել, որ իրենց տները գտնվում են գործող նավթարդյունահանման կենտրոնում, որը թյուրիմացաբար վերածվել է աղբանոցի. քիչ է, որ ոչ հեռվում գտնվում է մազութի հորը, որը չորս հեկտար է զբաղեցնում, հարեւան փողոցների բնակիչներն էլ դրան աղբ ու կենցաղային թափոններ են ավելացնում։ Արդյունքում՝ մազութի հորը ոչ միայն հակասանիտարիայի օջախ է դարձել, այլեւ վերածվել է հրդեհների աղբյուրի, որոնք այս տեղերում, ցավոք, հազվադեպ չեն»,- գրել է պարբերականը։


Տեղի բնակիչները haqqin.az-ին պատմել են, որ ամռանը ահավոր գարշահոտության պատճառով այստեղ պարզապես անհնար է շնչել։ Թվում էր, թե աշնանը եւ ձմռանը բնակիչների համար մի փոքր հեշտ է լինելու, բայց իրականում իրավիճակն ավելի է վատանում։ «Անգամ թեթեւ անձրեւը հեղեղում է առաջացնում,- ասել է բնակիչներից մեկը։- Դեպի հոր տանող ջրատարը լցված է աղբով եւ թափոններով։ Նույն պատկերն ենք տեսնում ձյան հալվելուց հետո։ Անելանելիության պատճառով աշնանը եւ ձմռանը մենք պարզապես փակում ենք մեր տները եւ գիշերում հարազատների մոտ»,- դժգոհել են Ադրբեջանի մայրաքաղաքի մերձակա գյուղի բնակիչները։


Սաքինա անունով կինն ասում է, որ մամուլում մի քանի բողոքների հրապարակումից հետո իրավիճակը փոքր-ինչ լավացել է, բայց խնդիրը նախկինի պես լուծված չէ։ «Վերջապես, մեզ համար աղբամաններ են դրել եւ ժամանակին աղբահանություն են կատարում,- ասում է Սաքինան։- Եվ չնայած հորը ամիսը մեկ անգամ մաքրում են, այն, միեւնույն է, լցվում է»։


«Սաբունչի գալով՝ մենք ահավոր պատկերի ականատես դարձանք։ Մեր աչքերի առջեւ մի քանի օր գարշահոտ մազութի հորի մոտ խաղում էին մի քանի երեխաներ։ Հանդիպելով մեր տարակուսած-հարցական հայացքին՝ տեղի բնակիչները թափահարում են ձեռքերը եւ ասում, որ իրենց մշտական վտանգ է սպառնում։ Եվ բանը միայն մազութի շերտը չէ, որը կարող է ցանկացած պահի բռնկվել։ Ցեխի պատճառով գրունտապատ փողոցները պարզապես անանցանելի են դարձել։ Անգամ չնայած այն բանին, որ ահա արդեն մի քանի օր չոր եղանակ է»,- գրել է պարբերականը։


«Մեկ տարի առաջ, երբ մենք այստեղ հող գնեցինք, մեզ ասացին, որ մազութը կմաքրեն, իսկ փողոցները կբարեկարգեն,- ասում է պատուհանից դուրս նայող տարեց կինը։- Սակայն նրանց խոստումներն այդպես էլ դատարկ խոսքեր մնացին»։ Կինն ավելացրել է, որ այս տեղանքում ապրում են միայն չափից ավելի անապահով մարդիկ։ «Եթե հնարավորություն ունենային, նրանք այստեղ չէին մնա,- ասում է նա։- Բայց ելք չկա...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր