Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

25 հուն 2023 12:22

Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա. The Guardian

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է իր կարիերայի վերածնունդը՝ անցնելով Australian Open-ի կիսաեզրափակիչ։  Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ Կարեն Խաչանովի ուղերձները գրավում է նույնքան ուշադրություն, որքան խաղը։ 


Նշվում է, որ Խաչանովը Australian Open-ի 1/8 եզրափակչում հաղթանակից հետո գրություն էր թողել տեսախցիկին․ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ» (Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong)։ Մինչ այդ՝ երրորդ շրջանի խաղում հաղթելուց հետո, գրել էր. «Ուժեղ մնա՛, Արցախ» (Artsakh stay strong!!!)։ The Guardian-ը գրում է, որ Խաչանովը նկատի ունի այն փաստը, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեկտեմբերի կեսից շրջափակված է Ադրբեջանի կողմից։


«Խաչանովի հայրը՝ Աբգարը, ծնունդով Երևանից է»,- գրել է պարբերականը։


Այնուհետև մեջբերում է արված Խաչանովի՝ երեկ տված հարցազրույցից մի հատված. «Ես բազմիցս ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ՝ հայրիկի, պապիկի, նույնիսկ մայրիկի կողմից: Ես կիսով չափ հայ եմ։ Ես այդ ուղերձներով ուղղակի ուզում էի ուժ ու աջակցություն հայտնել իմ ժողովրդին»:


«Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որն ավելի քան 30 տարի շարունակվում է։ Վերջին մեծ հակամարտությունը 44-օրյա պատերազմն էր, որը տեղի է ունեցել 2020 թվականին»,- գրել է բրիտանական պարբերականը՝ նշելով, որ պատերազմից հետո ստորագրված համաձայնագրով ռուսական խաղաղապահ ուժեր են տեղակայվել։


The Guardian-ը նաև նշել է, որ ավելի քան 40 օր է, ինչ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ դադարեցնելով բեռների, սննդամթերքի և բժշկական պարագաների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր