Տեսանյութ.Բերետավորներն ասում են`բոլորն էլ ստում են, վարչապետի փայով ենք Եռաբլուրում եղել, ծնողներին բերման ենթարկելու հրամանը «վայբերի» ընդհանուր «չատին» է եղել

«Ես չեմ կարծում, որ մի տղամարդ, որ կրում է գնդապետի ուսադիրներ ու մեր կհայհոյի էն մրդուն, ով հրաման կտա ու կասի՝ տարածքն ազատեք, կամ հրաման կտա, որ մեզ բերման ենթարկեն, ու վերջում պարզվի, որ ինքն է եղել այդ հրաման տվողը: Քիչ առաջ ներքեւում ինքն ասաց, որ ինքը նման հրաման չի տվել: Առերեսումներից պարզ կլինի՝ ասել է, թե ոչ:
Կարող եմ ասել, որ այն բերետավորները, որ ասել են, թե Խուդինյանն է եղել, ու Խուդինյանն էլ մի 2 օր առաջ եկել է հարցաքննության, ու դա հաստատել է, բերետավորներն ասել են՝ վարչապետի փայերով ենք «Եռաբլուրում» գտնվել: Բերետավորներից մեկը պնդում էր, որ իր վայբերին է հրամանը եկել»,-ասաց Գալեյանը:
Նա հայտարարեց, որ բոլորն էլ ստում են, նրանք ծառայում են դավաճան իշխանությանը, ծառայում են կոնկրետ մի անձի, նրանք չեն ծառայում պետությանը. «Այս ոստւիկանների վզին դրած է, արժանապատվություն չունեն: Եթե պատրաստ են մեր տղաների արյան հաշվին պրեմիա ստանալ ու էդ փողն ուտել, ինչ ասեմ, թող տանեն, ուտեն»,-ընդգծեց նա:
Ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողներից Վիգեն Ազատյանը հայտարարել էր, որ բերետավորներից մի քանիսը առերեսումների ժամանակ նշել են, որ հենց Խուդինյանն է տվել զոհվածների ծնողներին բերման ենթարկելու:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ: