Աղաղակող դեպք. Եկատերինբուրգում ձերբակալել են հայ համայքի ղեկավարին,ում ղեկավարությամբ հայերը դիմել են համաշխարհային հանրությանը Արցախը փրկելու համար

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Եկատերինբուրգում աղաղակող դեպք է տեղի ունեցել. Քաղաքի հայ համայնքի ղեկավարին հինգ օր կալանավորել են միայն այն պատճառով, որ Եկատերինբուրգի հայկական եկեղեցու բակում գտնվող հայերը դիմել են համաշխարհային հանրությանը Արցախը փրկելու համար։ Ասել եմ ու ասում եմ՝ հայ հասարակության մեջ ռուսաֆոբական տրամադրությունների հիմնական գեներատորներից են նրանք, ովքեր Ռուսաստանում պատրաստ են մի երկու նավթային ընկերության համար վաճառել իրենց հայրենիքը»։
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ գործն ուղարկվել է դատարան։
Նազարյանից բացի, նույն վարչական հոդվածով գործ է հարուցվել նաև Էլեն Կիրակոսյանի նկատմամբ, նրան նաև մեղադրում են չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ: Նշվում է, որ ակցիայի տեսագրության մեջ, որը տեղադրվել է սոցցանցերում, երևում է, թե ինչպես են Նազարյանն ու Կիրակոսյանը կանգնած «Անի-Արմենիայի» դրոշի և «Արցախ, քեզ հետ ենք» ցուցապաստառի մոտ։