Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

26 հուն 2023 12:45

Տեսանյութ. Առյուծի բաժինը ԱՄՆ-ից եկավ, Նաև Ռումինիան Արգենտինան գումար ուղարկեցին.Ադրբեջանն արգելում է հրատապ մարդասիրական աջակցության մուտքն Արցախ

«Հայաստան» հիմնադրամի՝ Արցախին որպես հրատապ մարդասիրական աջակցություն նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին Գորիսում է. Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հիմնադրամից մանրամասնում են՝ բեռը Գորիս հասել է նախորդ շաբաթվա վերջում:


Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) — Առաջին իսկ հնարավորության դեպքում կտեղափոխվեն Արցախ:


Շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ ու հնդկաձավար է բեռի պարունակությունը, Հոգաբարձուների խորհրդին պարենի այս ցանկը ներկայացրել է հենց Արցախի կառավարությունը:


Հայկակ Արշամյան — Հոբագարձուների խորհրդի հետ երբ նիստ արեցինք, մինչ այդ անընդհատ կապի մեջ էինք Արցախի կառավարության հետ և ցուցակ ուզեցինք, աշխատանքային տարբեր ցուցակներ ենք փոխանակել, հիմա ամեն ինչի կարիք կա՝ պարենի հետ կապված, բայց ներկայացուցչությունը որպես առաջնային անհրաժեշտություն առանձնացրել է 4 տեսակի ապրանքներ:


40 տոննա շաքարավազն է, մնացածը` մյուս ապրանքները: Բեռի տեղափոխման մասին հիմնադրամը մի քանի օր առաջ էր հրապարակմամբ տեղեկացրել, Արշամյանը նշում է՝ գումարը հիմնադրամին նվիրատվություն է, և հիմնադրամը հաշվետու է նվիրատուների առաջ:


Հայկակ Արշամյան — Առյուծի բաժինը ԱՄՆ-ից եկավ, Նաև Ռումինիան Արգենտինան գումար ուղարկեցին, Փեթակը:


Շրջափակման 45 օրվա ընթացքում Կարմիր Խաչը կարողացել է կառավարությունների հետ բանակցելով՝ բեռ տեղափոխել Արցախ:


Զառա Ամատունի (ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար) — 3 անգամ մեր կազմակերպության բեռնատար մեքենան տեղափոխել է դեղորայք, մանկական սնունդ, բեռը մեզ չի պատկանել:


Մանրամասնում է` Կարմիր խաչը աշխատում է միայն կառավարությունների հետ, և իրենք են համակարգում` ինչ ու ինչքան ուղարկել:


Զառա Ամատունի — Առաջին բեռնատարով 10 տոննայից ավել էր, մյուսները չենք կշռել, հստակ չգիտենք, բեռնատարներով մինչև 15 տոննա կարող ենք տանել, նաև մարդկանց որ տեղափոխում ենք, վերադարձին էլի բեռներ ենք տեղափոխում հետ:


 
Ի դեպ, դեկտեմբերի 19-ից արդեն 48 հիվանդ են տեղափոխել , 2-ը՝ օտարերկրացի: Վերջին օրերին նաև աշխատանքներ են տարվում ընտանիքների միավորման համար:


Զառա Ամատունի — Երկու ուղղութուններով 28 հոգի է տեղափոխվել այդ նպատակով:


Վերջին այդպիսի տեղափոխումը հունվարի 24-ին էր:


Զառա Ամատունի — 11 հոգի Հայաստան է տեղափոխվել, և Հայաստանից 10 հոգու օգնել ենք, որ Լաչինով անցնի, գնա տուն:


Վերադառնալով Գորիսում գտնվող 100 տոննա բեռին՝ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են՝ հումանիտար բեռը տեղ հասցնելու ուղղությամբ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Այն տեղափոխելու հնարավորության դեպքում պահեստավորվելու է նախարարությունում, ապա անվճար հատկացվելու է սոցիալապես խոցելի խմբերին:


Հայկակ Արշամյան — Չնայած հիմա արդեն բոլորն են սոցիալապես անապահով, եթե մարդը ապրանք է փնտրում ու չի գտնում, արդեն անապահով է, եթե անգամ գումար ունի:


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարությամբ նաև կոչ էր արել օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ անհապաղ ջանքեր գործադրել:


Հայկակ Արշամյան — Մենք այդ հայտարարությունը պաշտոնապես ուղարկել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵՄ-ին:


Զառա Ամատունին նշում է՝ բոլոր կողմերի հետ բանակցություններն անընդհատ են, այս պահին ևս քննարկումներ են տարվում տարբեր հարցերի շուրջ՝ մարդկանց տեղափոխումից մինչև բեռների փոխադրում:


Հայկակ Արշամյանը ևս ընդգծում է՝ Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ կապն անընդհատ է, հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անհրաժեշտության դեղորայքի տեսքով, մնում է` բեռը տեղ հասնի: Ի դեպ, այս պահին Արցախում դադարեցվել են նաև հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր բնակարանաշինական ծրագրերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր