Կրկին մեղադրանք ՀՀ-ի հասցեին․Լաչինի միջանցքը փակ չէ․ ԵԽԽՎ նիստում պնդել է ադրբեջանցի պատվիրակը

Այս մասին Լաչինի միջանցքի շրջափակման հարցով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կայացած քննարկման ժամանակ ասել է ադրբեջանական պատվիրակության անդամ Քամալ Ջաֆարովը։ Միաժամանակ, նա մեղադրանքներ է հասցեագրել հայկական կողմին՝ պնդելով, թե Երևանը չի կատարում «Զանգեզուրի միջանցքի» մասով և այլ հարցերով ստանձնած իր պարտավորությունները։
Բացի այդ, ադրբեջանցի պատվիրակն անդրադարձել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին և նշել, որ վերջինս Մոսկվայից է տեղափոխվել Ստեփանակերտ՝ դա բնութագրելով իբրև քաղաքական ծրագիր։
Ջաֆարովը նաև հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը ցանկանում է Փաշինյանի փոխարեն դառնալ վարչապետ։