Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

30 հուն 2023 16:36

Ուկրաինային աջակցությունը չպետք է թուլանա, իսկ Ռուսաստանին չի կարելի թույլ տալ շահել պատերազմը

Չեխիայի ընտրված նախագահ Պետր Պավելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա կարծիքով՝ Ուկրաինային աջակցությունը չպետք է թուլանա, իսկ Ռուսաստանին չի կարելի թույլ տալ շահել պատերազմը։ «Ավելի մեծ անվտանգության երաշխիքների ուղին բոլորի համար նորից նորմալ վիճակ ձեռք բերելն է, ինքնիշխան Ուկրաինան վերականգնելը»,- ասել է Պավելը չեխական CNN Prima News հեռուստաալիքի հարցազրույցում այն բանից հետո, երբ հրապարակվել են քվեարկության արդյունքները։


Պետր Պավելի կարծիքով՝ ապագայում, երբ իրավիճակը Ռուսաստանում թույլ տա անել դա, Մոսկվայի հետ անհրաժեշտ կլինի նորմալ հարաբերություններ հաստատել եւ սահմանել փոխադարձ անվտանգության չափորոշիչները։ Ռուսաստանի ներկայիս իրավիճակը Չեխիայի ընտրված նախագահը գնահատել է որպես անկայուն՝ ուշադրություն դարձնելով վատթարացող տնտեսական դրությանը։ Ռուսական հասարակությունում, Պավելի կարծիքով, մեծանում է հիասթափությունը պատերազմի ընթացքի եւ այն բանի հետ կապված, թե ինչի է այն հանգեցրել ներկա պահին, ինչպես նաեւ հիասթափությունն այն բանից, թե ինչպես է վարչակարգը վարվում իր ժողովրդի հետ։ «Ռուսաստանը ժամանակի ընթացքում կհասկանա, որ այս դրությունից անհնար է հաղթանակած դուրս գալ»,- նշել է Պետր Պավելը։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը տանուլ տալու վարժված չէ, իսկ Մոսկվան դեռեւս պատերազմ վարելու ավելի մեծ ռեսուրսներ ունի, քան Կիեւը։ «Չափազանց կարեւոր է, թե ինչպես այս իրավիճակին կվերաբերվեն համաշխարհային հանրությունը եւ հատկապես Չինաստանը», որը, ընտրված նախագահի կարծիքով, մեծ ազդեցություն ունի ներկա ճգնաժամի հնարավոր ավարտի վրա։




Ընդ որում՝ Պավելը նշել է, որ տնտեսական պատժամիջոցները նվազեցնում են Ռուսաստանի հնարավորությունները, այդ թվում ռազմական համալիրում ներդրումների ծավալները եւ պատերազմի ծախսերը, ինչպես նաեւ անհնար են դարձնում բարձր տեխնոլոգիաների օգտագործումը մարտադաշտում։ «Անհրաժեշտ է մարդկանց բացատրել, որ Ուկրաինային աջակցությունը միակ հնարավոր ուղին է, եւ որ մեզ անհրաժեշտ է համերաշխություն ցուցաբերել»,- ասել է Պետր Պավելը։ «Միջազգային հարաբերությունների այն տեսակը, որը Ռուսաստանը փորձում է պարտադրել Ուկրաինայում, չի համապատասխանում Չեխիայի Հանրապետության շահերին, ուստի անհնար է թույլ տալ, որ չեխական սահմաններից ոչ այնքան հեռու կանոններ խախտվեն»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր