Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

31 հուն 2023 13:51

Տնտեսական այս ճգնաժամին Էրդողանի անվտանգության ապահովման համար ծախսերը հարուցել են հանրության դժգոհությունը, թիկնապահների թիվը տարիներ շարունակ գաղտնի է պահվում

Թուրքիան 2022 թ-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության վարչությանը վճարել է ավելի քան կես միլիարդ թուրքական լիրա, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Անվտանգության գլխավոր վարչության (EGM) տվյալներին։
Նախագահականի անվտանգության վարչությունը, որին ենթակա են նախագահ Էրդողանի թիկնապահները, 2022 թվականին ծախսել է 526 մլն 868 հազար թուրքական լիրա, ինչը կազմում է օրական մոտ 1,44 մլն թուրքական լիրա։Տվյալները ցույց են տալիս, որ թիկնապահների վրա ծախսերը կրկնապատկվել են 2020 թվականի համեմատ։
Էրդողանին պաշտպանող թիկնապահների թիվը տարիներ շարունակ գաղտնի է պահվում։ Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավորներն այս հարցի շուրջ բազմաթիվ հարցեր են տրվել, սակայն բավարար պատասխան այդպես էլ չի ստացվել։ Էրդողանը հաճախ է շրջում անվտանգության երկար շարասյուներով: Էրդողանն անգամ բաց էր թողել թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությունն այն բանից հետո, երբ պարզվել էր, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին խնդրել են մասնակցել թագուհու հուղարկավորությանը առանց մեծ շքախմբի կամ մեքենաների շարասյունի:
Ավելի վաղ էլ նույն պատճառով չեղարկել էր ծրագրված ուղևորությունը Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին։ Ի դեպ, Էրդողանի անվտանգությանը հատկացված բյուջեն ավելի մեծ է քան կիբերհանցագործությունների, թմրամիջոցների, մաքսանենգության, կազմակերպված հանցավորության և հետախուզության վարչությանը։
Թուրքիայի նախագահի պահակախմբի և անվտանգության մեքենաների չափազանց մեծ քանակությունը հարուցում է ընդդիմության զայրույթն ու հանրության քննադատությունը, քանի որ երկրում տնտեսական ճգնաժամ է, գնաճն էլ հասել է աննախադեպ մակարդակի։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր