«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

31 հուն 2023 14:06

ՄԱԿ-ի արդարադատության դատարանում էլնուր Մամեդովը չի ընդունել Հայաստանի մեղադրանքները, պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը

Ադրբեջանի ներկայացուցիչ էլնուր Մամեդովը չի ընդունել Հայաստանի մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով: Ադրբեջանը պնդել է, թե իրենք չեն առաջացրել միջանցքով երթևեկության խոչընդոտ: Ադրբեջանի ներկայացուցիչը` որպես արդարացում, նշել է, թե Հայաստանում էլ 4 հազարից ավելի հկ-ներ կան ու որոշները պետական ֆինանսավորում ունեն, իսկ իրենց, այսպես կոչված ակտիվիստները, անկախ են, զինվորականներ չեն, պարզապես ժամանակին ծառայել են բանակում: Ներկայացուցիչը, սակայն, չի հերքել փաստը, որ բոլոր ակտիվիստները գրանցվում են պետական ապարատում՝ իբր նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով: Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, թե իրենց կառավարությունը սատարում է բողոքի մասնակիցների գաղափարներին, բայց չի կազմակերպում այդ բողոքը: Այս մասին հաղորդում է Լուրերը։


Էլնուր Մամեդովը նաև նշել է՝ ինչո՞ւ է Հայաստանը հիմա ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրել, եթե հայտարարում է, թե, նրա ձևակերպմամբ, Ղարաբաղի ինքնահռչակ պաշտոնյաները պետք է բանակցեն Ադրբեջանի հետ:


Մամեդովն այնուհետև հայտարարել է՝ երբ Երևանը որոշի, որ սա իր խնդիրն է, Բաքուն պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս հայտարարությամբ, Ադրբեջանը, ըստ էության, վերահաստատել է Հայաստանի պնդումները, որ Լաչինը փակվել է բանակցություններում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար:


Իրար հետևից նաև Ադրբեջանի իրավախորհրդատուներն են պնդել, թե պետությունը չի ղեկավարում ցույցը և փորձել են սևացնել ռուս խաղաղապահներին` նշելով` նրանց պարտավորությունն է վերահսկողություն սահմանել միջանցքի վրա, հետևաբար խաղաղապահներն են խոչընդոտում միջանցքով ելումուտը, և ոչ՝ բողոքի մասնակիցները:


Ադրբեջանի իրավախորհրդատուներից մեկը մեջբերել է եռակողմ հայտարարությունը` նշելով, թե Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինով երթևեկության անվտանգությունը, ոչ թե այդ երթևեկության անընդհատությունը: Այսպիսով Ադրբեջանը խնդրել է դատարանին մերժել Հայաստանի հայցը:


Այսօրվա նիստն ավարտվել է, դատարանը տեղեկացրել է, որ հնարավորին սեղմ ժամկետում կկայացնի հայցի վերաբերյալ որոշում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր